Նիկոլն էժանագին տրյուկ է  բանեցրել. Գավառում նրան մոտեցել է մի կին ու շնոհակալություն հայտնել արած գործերի համար: 

Սա կարող է ունենալ երկու բացատրություն՝ կա՛մ Նիկոլին շնորհակալություն հայտնած անձը ոչ ադեկվատ մեկն է եղել՝ աշխարհընկլաման հետ խնդիրներ ունեցող, կա՛մ նրան ուղղակի հրահրել-կաշառել են՝ անելու մի քայլ, որը խայտառակում է ոչ միայն գավառցիներին: Ընդ որում՝ տվյալ դեպքում հույժ ցանկալի է համարվում առաջին տարբերակը, քանի որ դժվար թե աշխարհի վրա գտնվի ևս մի հասարակություն,որի գոնե մի անդամը կարող է կամովին կամ թեկուզ յաշառքով շնորհակալություն հայտնել  սեփական դահճին այնպես, ինչպես դա արել է գավառցի կինը:

Իրականում Նիկլոլի քարոզչամեքենան կամ PR թիմը դիմել է հնարքի՝ ստեղծելու տպավարություն, թե իրենց  կերակրողը հանրության ներսում հեղինակություն ունի, թե նրան ոչ թե ատում են, այլ՝ սիրում, թե նրա անուվ երդվում են, այլ ոչ թե հայհոյում ու անիծում:

Բայց ո՞ւմ վրա արող են ազդել նման ցինիկ տեսարանները, կամ արդյոք նման հնարքներով հնարավո՞ր է քաղաքական հարց լուծել, ընթացող պրոցեսներին ժողովրդավարության շղարշ հաղորդել: Անշուշտ, ոչ: Ավելին՝ նման տրյուկներով Նիկոլն է՛լ ավելի է գրգռում իր նկատմամբ հանրային ատելությունն ու հակակրանքը, որոնք առանց այն էլ թանձրացած են մնում Հայաստանի մթնոլորտում:

Իսկ եթե, այնուամենայնիվ, իսկապես այսքանից հետո դեռ հանրությնան մեջ կան շերտեր, որոնք Նիկոլին արածի համար շնորհակալություն են հայտնում, ուրեմն մեր վիճակն իսկապես անհույս է, սահմանայինից էլ վեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել